168.am-ը գրում է․ Քիչ առաջ ռուսական РТР հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա-Կրեմլ-Պուտին» (Москва Кремль Путин от 24.04.2022)
Հաղորդման շրջանակներում, որը վարում է Վլադիմիր Սոլովյովը, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցի մասին պատմող ռեպորտաժում դիտարժան մի դրվագ ներկայացվեց:
Ռուսաստանի նախագահի արարողակարգի ղեկավարը օդանավակայանում, ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնում է պաշտոնական այցի ընթացքում ինչ է տեղի ունենալու, ինչ պետք է նա անի: Ռեպորտաժի ընթացքում լրագրողը նշում է, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար ունի իր յուրահատկությունները և նրբությունները` նկատելով, թե ինչպես է հյուրանոցի մուտքի մոտ Հայաստանի պատվիրակության անդամներից մեկը (Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը) խմելու ջրի շշերով արկղը ավտոմեքենայից տեղափոխում հյուրանոց («Արարատ Հայաթ»), որտեղ գիշերելու էր Նիկոլ Փաշինյանը:
Մոսկովյան հայերից ոմանք, տեսանյութը դիտելով, կատակում էին, թե հավանաբար ճամպրուկում էլ բաստուրմա-սուջուխ-կանաչի-օղին է իր հետ տարել:
Ինչից էր վախենում Փաշինյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում` հասկանալի չէ, մնում է պարզել` արդյոք բոլոր պաշտոնական այցերի ընթացքում է շշերով ջուր իր հետ տեղափոխում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը